ՔՊ համամասնական ցուցակում չեմ առաջադրվել, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ մինչև պատճառն ասելը նախապատմություն կպատմի։
ԱԺ փոխնախագահը նշեց, որ մասնագիտությամբ ճարտարագետ է, աշխատել է տնտեսական զարգացման ուղղություններով՝ մեծ նախագծեր բերելով Հայաստան:
«Զբաղվել եմ քաղաքականությամբ և դրան մղող հիմնական ուժն այն է եղել, որ ՀՀ-ում պարբերաբար ընտրություններ են կեղծվել, ՀՀ ժողովրդի կամքը չի արտահայտվել: Ինքս լինով պատախանաու և ակտիվ քաղաքացի՝ մշտապես մասնակցել եմ քաղաքական գործընթացներին»,- նշեց ԱԺ փոխխոսնակը՝ շեշտելով, որ հիմա ավելի շատ իրեն տեսնում է բիզնեսի, ՏՏ, ռազմարդյունաբերական զարգացման ոլորտներում։