Տղամարդու մոտ հայտնաբերել են գազային ատրճանակ

Նոյեմբերի 28-ին Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ապօրինի գազային զենք պահելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Ռիմա Առաքելյանին։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Հ․Թ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2025 թվականի մարտի 28-ին ապօրինի կերպով կրել է գազային զենք հանդիսացոդ «GAP KAL 9mm PAK» մոդելի, «063403» համարի, 9մմ տրամաչափի ատրճանակ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում․

Դեպքի մանրամասնությունները

Այդպես՝ Հ․Ա․Թ․-ը, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման 2022 թվականի հոկտեմբերի 05-ի ՀՀ օրենքով սահմանված կարգը, այն է՝ չունենալով գազային զենք պահելու և կրելու թույլտվություն, 2025 թվականի մարտի 28-ին, ապօրինի կրել է գազային և ձայնային փամփուշտներով կրակելու համար նախատեսված՝ «GAP KAL 9mm PAK» մոդելի, «063403» համարի, 9մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված թվով 6 հատ ձայնային փամփուշտներով, որը հայտնաբերվել է 2025 թվականի 28-ին՝ ժամը 21:30-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում կատարած՝ Հ․ Թ․-ի անձնական խուզարկության ընթացքում։

Հ․Թ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 334 հոդվածի 1-ին մասով, որը կարգավորում է ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը՝

Նախատեսված՝ տուգանք` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Մեղադրյալին խափաման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






Կարդացեք նաև՝


Leave a Comment