12 մեդալ Կիոկուշին կարատեի Աշխարհի առաջնությունից 

Նոյեմբերի 28-30-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ Կիոկուշին կարատեի «Աշխարհի առաջնություն 2025» մրցաշարը, որին մասնակցեցին 40 պետության շուրջ 1400 մարզիկ։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացավ մրցաշարին 50 հոգանոց պատվիրակությամբ։

Այսպիսով, այս գերպատասխանատու ստուգատեսին՝ «Աշխարհի առաջնություն 2025»-ին, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, ներկայացավ հավուր պատշաճի՝ նվաճելով ընդհանուր հաշվով 12 մեդալ՝ 2 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե։

1-ին տեղ գրավեցին Հովհաննես Սարգսյանը և Էդուարդ Ղահրամանյանը։

2-րդ հորիզոնականը զբաղեցրին Հայկ Միսակյանը, Էրիկ Կոստանդյանը, Էլեն Եփրեմյանը և Արկադի Կիրակոսյանը։

3-րդ տեղին արժանացան Բորիս Պետրոսյանը, Նարեկ Կիրակոսյանը, Արթուր Մելքոնյանը, Հուսիկ Հեբոյանը, Հակոբ Բաղդասարյանը և Ալեն Եգորյանը։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment