
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը բացահայտել են 217 հանցագործություն:
Մասնավորապես՝
-
51 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, -
25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, -
23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, -
15 դեպք՝ ֆիզիկական ներգործության, -
11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, -
8-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության, -
7-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, -
6 դեպք՝ խուլիգանության, -
3 դեպք՝ շորթման, -
2-ական դեպք՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, կողոպուտի, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի։
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, հրազենի ապօրինի շրջանառության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
-
11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, -
1 դեպք՝ կողոպուտի։ -
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
Անցած 3 օրում գրանցվել է 45 ավտովթար․ 59 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դիտումների քանակ3