Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ժամանակ Վեհափառի անունը նորից չհնչեց, ինչից հետո ժողովուրդը բարձրաձայն հնչեցրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը, ինչից հետո մի քաղաքացու քաշքշելով դուրս բերեցին եկեղեցուց:
Միջադեպից հետո ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիներ Հովհաննես Իշխանյանին ու Հայկ Դորունցին:
