🎥 Սերիա Ա․ Լաուտարո Մարտինեսի դուբլը հաղթանակ պարգևեց Ինտերին — Armsport.am

Իտալիայի Սերիա Ա-ի 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության է հասել «Պիզայի» նկատմամբ։

​Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լաուտարո Մարտինեսը. արգենտինացի հարձակվողը մրցակցի դարպասը գրավել է 69-րդ և 83-րդ րոպեներին։

«Ներաձուրիների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակել է 27 միավոր և բարձրացել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։ «Պիզան» 10 միավորով 18-րդ տեղում է։

Հանդիպման տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment