
Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին զանգվածային հարձակումից հետո, Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրոպային՝ որոշում կայացնել սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ։
Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածների թիրախում էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներ էին։ Տասնյակ մարդիկ են վիրավորվել, կա երեք զոհ։
Նա նշել է, որ գործընկերները պետք է քայլեր ձեռնարկեն Ուկրաինայի պաշտպանության համար՝ ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա։


