«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը վերաքննիչ դատարան է բողոքարկել նրա կալանքը երկարաձգելու որոշումը, հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանի խոսքով՝ դիմումը ներկայացրել են նոյեմբերի 21-ին։ Բողոքը մակագրվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանին:
Բողոքի հիմքում, ըստ Վարդևանյանի, խոչընդոտելու ռիսկն է, որի պարագայում Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների, Եվրոպական դատարանի տևական ու կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ հնարավոր են այլ խափանման միջոցներ։ Դատարանը գտել է, որ այլ ռիսկեր առկա չեն, սակայն կիրառել է կալանքը։
Վարդապետյանը 53 քննիչներից բաղկացած քննչական խմբին մեղադրել է անգործության մեջ՝ նշելով, որ մի շարք միջնորդություններ են հաջորդել նոյեմբերի 18-ի որոշմանը, սակայն առկա է «վճռական անգործություն»։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
Կարդացեք նաև՝
