Իրանը պետք է տեղափոխի իր մայրաքաղաքը Թեհրանից, ինչպես հաղորդում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Այսօր իրականությունն այնպիսին է, որ այլևս ընտրություն չունենք, մայրաքաղաքի տեղափոխումը անհրաժեշտություն է»,- նշել է նա՝ Ղազվին նահանգում հանրային հանդիպման ժամանակ։
Դրա պատճառը, ըստ պետության ղեկավարի, ջրամատակարարման հետ կապված զգալի խնդիրներն են, որոնք, զուգորդված քաղաքային բնակչության աճի հետ, կարող են հումանիտար աղետ ստեղծել։