Քննչական կոմիտեն սեպտեմբերի 24-ին Երևանի թիվ 107 մանկապարտեզի տարածքում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հավելել են, որ ձերբակալված չկա։
Վարույթը նախաձեռվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, զենքի միջոցով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմամթերքի ապօրինի շրջանառություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ․)։
