Ստեփանակերում սկսել են քանդել Արտաքին գործերի նախարարության շենքը – Armenia Today

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, Ստեփանակերում սկսել են քանդել Արտաքին գործերի նախարարության շենքը, հայտնել է Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալությունը։

Հրապարակմանը կից ներկայացվել են լուսանկարներ, որոնք փաստում են քանդման աշխատանքների մեկնարկը։

Գործակալությունից նշել են, որ շենքի քանդման աշխատանքների մեկնարկը սեպտեմբերի 2-ին ունի «մեծ քաղաքական և խորհրդանշական նշանակություն» Ադրբեջանի համար։

Leave a Comment