«Սյունիքի դարպասներ» հուշարձանը կվերականգնվի (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սյունիքի դարպասներ» կամ ժողովրդական խոսքում տարածված` «Սյունիքի զանգեր» հուշարձանը կվերականգնվի, տարածքը կվերանորոգվի։
     Սիսիանի լեռնանցքի ամենաբարձր կետում` ծովի մակերևույթից 2344 մ բարձրության վրա գտնվող Վայք – Սիսիան մայրուղու երկու կողմում վեր խոյացող աշտարակաձև հուշարձանները կառուցվել են 1987 թվականին:
     Սյունիքի մարզի մուտքը խորհրդանշող դարպասների վրա փորագրվել է պատմահայր Խորենացու վկայությունն այն մասին, որ Գեղամի որդի «…Սիսակն այստեղ բնակվելով, իր բնակության սահմանները լցնում է շինություններով և երկիրը իր անունով կոչում է Սյունիք, բայց պարսիկներն ավելի ճիշտ կոչում են Սիսական»:

«Սյունիքի դարպասներ»

     Դարպասների վրա փորագրված են նաև Զանգեզուր, Վայոց Ձոր և Սիսիան տեղանունները: Աշտարակներից կախված են զանգեր, կան նաև արծվի, թրի ու վահանի պատկերաքանդակներ:

«Սյունիքի դարպասներ»

     Հուշարձանի ճարտարապետն է Արեգ Իսրայելյանը, իսկ քանդակագործը` Գետիկ Բաղդասարյանը:

Leave a Comment