Տեսանյութ․Նուբարաշենի աղբավայրում բռնկված կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից. հրշեջները, մի քանի մարտական հաշվարկով, վտանգելով իրենց կյանքը, թունավոր հոտերի ու ծխի պայմաններում պшյքարում են կրակի դեմ.

Դիտում ՝ 23 521

Այսօր՝ հուլիսի 28-ին, հերթական անգամ ժողովրդին հայտնի Նոբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մասին ահազանգ է ստացվել ժամը 12:40-ի սահմաններում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Հրդեհի վայր են ժամանել փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3-րդ, 8-րդ, 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է ՀՀ ՆԳՆ ՓԾ Երեվանի Փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է աղբավայրի կենցաղային աղբի հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում՝ իր մի  քանի օջախներով:

Հրշեջները մեծ դժվարությամբ են պայքարում կրակի տարածման դեմ, քանի որ քամին, ծուխը և հոտն իրենց սև գործն են անում:

Անգամ կրակի օջախներին հրշեջները մոտենում են ոտքով, քանի որ հրշեջ մեքենայով անհնար է մոտենալ:

Հրդեհաշիջման աշխատանքներում հրշեջ-փրկարարներին աջակցում են աղբավայրի աշխատակիցները՝ օգտագործելով 1 տրակտոր:

Այս պահին հրշեջներին հաջողվում է կանխել կրակի տարածումը, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© https://shamshyan.com/hy/article/2025/07/28/1288072?fbclid=IwY2xjawL0gz5leHRuA2FlbQIxMABicmlkETF2S0twSUw4bTFOQlhNekp0AR7WVaTzzNeIeZO1OVtv0GcPJsH3JrElOk99Qujb4b1hrh0ZTkY5Jp3O1L1ykg_aem_rYRmr3jwVZb1bdXy0zhTrQ

Leave a Comment