Radar-Զրույցի այսօրվա հյուրն է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։
Անդրադառնալով վարչապետի կողմից ընդդիմությանն ուղղված այսօրվա առաջարկին, այն է՝ եթե ժողովուրդը մերժի սահմանադրությունը, ինքը հրաժարական կտա, Մեհրաբյանը նշեց․
«Սա համապարփակ քաղաքական առաջարկ է, որն այս ընդդիմության կողմից ընդունվելու ցածր հավանականություն եմ տեսնում, որովհետև ընդունելը կլինի դեմքի մասշտաբային կորուստ։ Ընդդիմությունը, երևի, չի գնա նման զոհողության, բայց մյուս կողմից էլ այլ ելք չունի: Մնում եմ համոզման, որ հավանականությունն, այնուամենայնիվ, շատ ցածր է»։
Մեհրաբյանը բարձր է համարում արտահերթ ընտրությունների հավանականությունը․
«Դա արդեն լինելու է ընտրություններ՝ առանց այս ուժերի, որովհետև այլևս ակնհայտ է, որ քաղաքական դաշտը վերաֆորմատավորվելու է, և նրանք դիտարկվելու են ոչ թե որպես ընդդիմադիր ուժ, այլ որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք»։
Մեհրաբյանի խոսքով՝ վարչապետն այս հայտարարությամբ ծուղակն է գցել ընդդիմությանը։
«Հայաստանում ընդդիմությունը Պուտինն է։ Պուտինն ուզում է Հայաստանում իշխանություն դառնալ, բայց որ չդառնա՝ ընդդիմությունն էլ վատ չէ։ Այս պարտիան է խաղում Պուտինը Հայաստանում»։
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=
