Մի կողմից Փաշինյանն ասում է՝ հեղափոխություն արեք, մյուս կողմից՝ ՆԳՆ բյուջեն է ավելացնում․ Արթուր Խաչատրյան

19 Նոյեմբերի, 2026

Ադրբեջանը սպառնում է պատերազմով, բայց պաշտպանական բյուջեն աճում է 9 տոկոսով, Ներքին գործերի նախարարության ապարատի բյուջեն՝ 40 տոկոսով։ Չգիտեմ՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հեղափոխություն արեք, մյուս կողմից՝ Ներքին գործերի նախարարության բյուջեն է ավելացնում։ Մեկնաբանությունները ձեզ թողնեմ։ Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ անվտանգության սպառնալիքների պայմաններում պաշտպանության ոլորտի ֆինանսավորման աճը բավարար չէ, մինչդեռ ՆԳՆ-ի բյուջեն զգալիորեն ավելանում է։

Leave a Comment