Նոյեմբերի 19-ին Մինսկում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։ Հանդիպումն անցկացվել է ռուս-վրացական ուղիղ երկխոսության վերսկսման շրջանակում։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ՝ հատկապես առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում։ Ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Երկու պատվիրակությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել բելառուսական կողմին՝ հանդիպման կազմակերպմանն աջակցելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով։
