Երկու կնոջ և մեկ երեխայի մարմիններ․ Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել Է երեքի

Թբիլիսիի ծայրամասում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, և շարունակվում են ևս երեք մարդու որոնումները, հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։

Պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Թբիլիսիի Պոնիչալա թաղամասի բնակելի շենքում։

«Հայտնաբերվել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմիններ… շարունակվում են ևս երեք մարդու որոնումները», — լրագրողներին ասել է Մգեբրիշվիլին։

Փրկարարները շարունակում են որոնողական-փրկարարական աշխատանքները դեպքի վայրում։ Տեղակայվել են համապատասխան ստորաբաժանումներ և մասնագիտացված տեխնիկա։

Leave a Comment