2018-ի խոստումը քաղբանտարկյալներ չունենալն էր, ոչ թե ռեկորդ սահմանելը․ Վարդևանյան

2018 թվականի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026 թվականին մենք պետք է ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք։ Եղել է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ չլինի։ Այս մասին Աժ նիստում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա ընդգծել է, որ իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի անմեղության կանխավարկածի պահպանման համար, մինչդեռ Հայաստանում հենց իշխանությունն է այն խախտողն ու նսեմացնողը։

Վարդևանյանի խոսքով՝ անհրաժեշտ է նաև առերեսվել թույլ տրված սխալների հետ, սակայն իշխանությունը նման քայլ չի կատարում։

The post 2018-ի խոստումը քաղբանտարկյալներ չունենալն էր, ոչ թե ռեկորդ սահմանելը․ Վարդևանյան appeared first on Alphanews.

Leave a Comment