Բուլղարիայի կառավարությունը դադարեցրել է իր բանակի պահեստներից զենքի մատակարարումը Ուկրաինային։ Վարչապետ Ռումեն Ռադևը հունիսի 10-ին կառավարության նիստում հայտարարել է, որ երկիրն արդեն իսկ բավարար ռազմական օգնություն է տրամադրել։
Նա նշել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնել հնարավոր չէ ռազմական ճանապարհով, և անհրաժեշտ է դիվանագիտական կարգավորում։
Միևնույն ժամանակ, երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից առևտրային հիմունքներով զենքի արտահանման սահմանափակումներ չեն մտցվել։
Ռադևը նաև հայտնել է, որ Բուլղարիան շարունակում է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային էլեկտրաէներգիա մատակարարելու, էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և այլ ոլորտներում։