Հանրային շահը՝ օրենքի խախտմա՞մբ․ վեճ Շահումյան փողոցի գծանշումների շուրջ

Գյումրու նորոգված Շահումյան փողոցը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, այս անգամ՝ ոչ թե ասֆալտապատման աշխատանքների, այլ ավտոկայանատեղիների համար իրականացված շեղ գծանշումների պատճառով։ Շիրակի մարզպետի աշխատակազմը և Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պնդում են, որ համայնքապետարանը գծանշումներն իրականացրել է՝ անտեսելով ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման բացասական դիրքորոշումը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածած հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Շահումյան փողոցում իրականացված գծանշումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ պետական և համայնքային պաշտոնատար անձանց գործողությունները պետք է իրականացվեն օրենքով սահմանված լիազորությունների և ընթացակարգերի շրջանակում։

Մինչդեռ Գյումրու համայնքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը չի ընդունում հնչեցված մեղադրանքները։ Ասում է ՝ համայնքապետարանը իրականացրել է աշխատանքները՝ հիմք ընդունելով բնակիչների դիմումները։

Leave a Comment