Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Մրցում են բակերը։ Իսկ մրցանակը՝ «Յուվենտուս» ակադեմիայում մարզվելու հնարավորություն։
🔷 Ի՞նչ պետք է անեք։
Եթե ձեր բակում մենք նոր ֆուտբոլի դաշտ ենք կառուցել, ապա հավաքվե՛ք ձեր բակի թիմով ու պատմե՛ք ձեր պատմությունը։
🔹 Նկարահանե՛ք մինչև 60 վայրկյան տևողությամբ ուղղահայաց տեսանյութ ձեր ֆուտբոլի դաշտում։
Ցո՛ւյց տվեք ձեր թիմը, ձեր խաղը, ձեր բակի ֆուտբոլային առօրյան։
Պատմե՛ք՝ ինչպիսին էր ձեր բակը նախկինում, ինչ է փոխվել նոր դաշտի կառուցումից հետո, ու ինչու եք հենց դուք արժանի դուրս գալու մեծ խաղադաշտ։
🔷 Ինչպե՞ս մասնակցել։
🔹 Տեղադրե՛ք տեսանյութը ձեր Instagram-ի, Facebook-ի կամ TikTok-ի էջում՝ հրապարակային (public) կարգավորմամբ։
🔹 Գրառման մեջ նշե՛ք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջը և ավելացրե՛ք #ԻմԲակիցՄեծՖուտբոլ հեշթեգը։
🔷 Ներկայացված տեսանյութերից կընտրենք բակերի 4 լավագույն պատմությունները՝ հաշվի առնելով տեսանյութերի բովանդակությունը, ստեղծագործական մոտեցումը և հանրության արձագանքը։
🔷 Այդ 4 բակերի երեխաների համար կկազմակերպենք ֆուտբոլային հանդիպումներ։
🔷 Եվ արդեն ֆուտբոլի դաշտում, խաղի ընթացքում, մասնագետները կընտրեն 4 լավագույն պատանի ֆուտբոլիստներին, որոնք հնարավորություն կստանան մարզվելու Երևանում նորաբաց «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիայում՝ Երևանի քաղաքապետարանի ամբողջական ֆինանսավորմամբ։
🔹 Տեսանյութերի հրապարակման վերջնաժամկետը՝ Նոյեմբերի 29
