Մի քանի ժամ Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածը փակ կլինի


Հասարակություն

Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Leave a Comment