
Երեկ Հանրայինի տաղավարում թեժ է եղել։ «Մեծ բանավեճ» հաղորդման նկարահանման ժամանակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և լրագրող Բորիս Մուրազիի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Վերջիններս ֆեյսբուքյան իրենց էջերում խոսել են այդ մասին։ Նրանք նշել են, որ հաղորդումը եթեր է հեռարձակվելու կիրակի օրը։