BYD-ի նոր ամենագնացը մեկ լիցքավորմամբ կանցնի մինչև 1003 կմ

BYD-ի նոր ամենագնացը մեկ լիցքավորմամբ կանցնի մինչև 1003 կմ

Չինական BYD ընկերությունը ներկայացրել է «Denza N8» նոր շքեղ էլեկտրական ամենագնացը, որը հասանելի է վեց տարբերակով՝ ամբողջությամբ էլեկտրական և plug-in հիբրիդային շարժիչներով։ Ամբողջությամբ էլեկտրական տարբերակի մեկնարկային գինը Չինաստանում մոտ 40․500 դոլար է, իսկ ամենաբարձր համալրված տարբերակինը՝ 49․500 դոլար։

Մեքենայի սրահում տեղադրված է 30 դյույմանոց համայնապատկերային մուլտիմեդիա էկրան, ինչպես նաև 43 դյույմանոց պրոյեկցիոն էկրան։ Այն ունի նաև զրոյական ձգողականության սկզբունքով նախագծված նստատեղեր, առաստաղից իջնող ժամանցային էկրան և անլար լիցքավորիչներ։

Նոր տեխնոլոգիաների շնորհիվ մարտկոցը 10%-ից մինչև 70% լիցքավորվում է ընդամենը 5 րոպեում, իսկ մինչև 97%՝ 9 րոպեում։ Ավտոմեքենայի հզորագույն՝ եռաշարժիչ տարբերակն ունի 1193 ձիաուժ ընդհանուր հզորություն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment