Չինաստանի Իմյանպո բնակավայրում նախատեսվում է ստեղծել ռուսական մատրյոշկային նվիրված թեմատիկ այգի։ Չինաստանի չափանիշներով փոքր այս բնակավայրում ապրում է մոտ 15 հազար մարդ։ Նրանցից գրեթե յուրաքանչյուր հինգերորդը զբաղվում է մատրյոշկաների արտադրությամբ։ Տեղացի վարպետները տասնամյակներ շարունակ պահպանում են խաղալիքների ձեռքով պատրաստման ավանդական մեթոդները։
Տեղի իշխանություններն արդեն մեծ ուշադրություն են դարձնում թեմատիկ այգու ստեղծման նախաձեռնությանը։ Նա հույս է հայտնել, որ նախագիծը հնարավոր կլինի իրականացնել և պատրաստվում է այն առաջ մղել՝ այդ թվում տեղական պաշտոնյաների հետ համագործակցելու միջոցով։
Ռուսական ապրանքները Չինաստանում մեծ պահանջարկ ունեն։ Օրինակ՝ օգոստոսին Տյանցզինում «Պատրաստված է Ռուսաստանում» փառատոնի շրջանակում ներկայացվել է «ռուսական ամառանոց», որտեղ ցուցադրվել է Ռուսաստանի 30 տարածաշրջանների արտադրանքը։ Նման միջոցառումներ Չինաստանում անցկացվում են արդեն մի քանի տարի։
