
«Ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ-ԵՄ հարաբերություններում, բայց մյուս կողմից մեր նպատակը չէ խաթարել մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ»,- Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում, փորձագետների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ վարչապետը։ «Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան՝ բանակցությունների համար և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»,- հավելել է նա։