Դեկտեմբերին 3 անգամ կայցելեմ ՌԴ․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերին 3 անգամ կայցելեմ ՌԴ․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտ: Այնտեղ նա պատասխանել է փորձագետների հարցերին։

Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ում ՀՀ-ի մնալ չմնալու հարցին․

«Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։

Մեր հիմնական քաղաքական նպատակը եղել և մնում է ստեղծել այլընտրանք ՀՀ քաղաքացիների համար, երկար ժամանակ ընկալումն այն էր, որ ՀՀ-ն այլընտրանք չունի։ Անգամ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի, բացառությամբ ԵԱՏՄ-ի։ Եվ այդ հայտարարությունը առաջ բերեց որոշակի քաղաքական գործընթացներ»,- ասել է նա։

Խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին՝ վարչապետն ասել է՝ մեր նպատակը չէ խաթարել հարաբերությունները ՌԴ-ի հետ։

«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment