Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայայի հետ



Tert.am-ը գրում է․


Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած գագաթնաժողովին իրեն հրավիրելու և Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում

«ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պայմանավորվել ենք ամրապնդել Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների միջև կապերը, ինչպես նաև խորացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ»,-գրել է Տիխանովսկայան։



Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Փաշինյանին այն բանի համար, որ Հայաստանը չի արտահանձնում Բելառուսի քաղաքացիներին՝ Լուկաշենկոյի ռեժիմի հարցումների հիման վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment