Ռուսաստանի և Աֆղանստանի միջև ապրանքաշրջանառությունը տարվա 8 ամսում ավելի քան կրկնապատկվել է

Ալեքսեյ Օվերչուկն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Աֆղանստանի կայուն զարգացմամբ։ Այդ նպատակին հասնելու հիմնական գործիքներից մեկը, նրա խոսքով, առևտրային կապերի ընդլայնումն է, այդ թվում՝ աֆղանական արտադրանքի արտահանմանն աջակցությունը ռուսական շուկա։

Օվերչուկին ընդունել է նաև Աֆղանստանի վարչապետ Մոհամմադ Հասան Ախունդը։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Ռուսաստանի փոխվարչապետն առաջարկել է կապեր հաստատել Աֆղանստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև։

Պաշտոնական բանակցություններին զուգահեռ Քաբուլում տեղի են ունեցել նաև գործարար հանդիպումներ, որոնց մասնակցել են ռուսական բիզնեսի ավելի քան 70 և աֆղանական ընկերությունների շուրջ 100 ներկայացուցիչներ։

Բանակցությունների արդյունքներով՝ Ալեքսեյ Օվերչուկի և Աբդուլ Գանի Բարադարի ներկայությամբ ստորագրվել է պաշտոնական և առևտրային փաստաթղթերի փաթեթ՝ ուղղված երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ինստիտուցիոնալացմանը։

Փաստաթղթերը վերաբերում են ռուսական ցորենի, ալյուրի, պարենային ապրանքների, դեղագործական արտադրանքի, բժշկական սարքավորումների, ուժային և էներգետիկ սարքավորումների մատակարարմանը, ինչպես նաև ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում համագործակցությանը։ Նախատեսվում է նաև Աֆղանստանից Ռուսաստան նռան, թարմ մրգերի և չրերի մատակարարումների զարգացում։

Leave a Comment