Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ապագայում. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ակնկալում է, որ եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ապագայում։
«Մենք կարծում ենք, որ բանակցությունները տեղի կունենան բավականին արագ՝ մոտ ապագայում։ Հենց սա էլ մենք քննարկել ենք մեր ամերիկացի բանակցողների հետ, ուստի հույս ունենք, որ դրանք իսկապես կշարունակվեն մոտ ապագայում», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցություններ տեղի ունեցան նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում: Բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները բանակցություններ վարեցին Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում, ապա՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Դուբլինում: