ԱՄՆ-ը կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավը. Բեսենթ


Միջազգային

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավը։

«Նախագահ Թրամփը չի կարծում, որ մեզ գործարք է պետք (Թեհրանի հետ), և մենք պարզապես կշարունակենք ուժեղացնել նրանց վրա ճնշումը»,- ասել է Բեսենթը CNBC հեռուստաալիքին։

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին այլևս Իրանի հետ գործարք պետք չէ։

Leave a Comment