Ուիթքոֆը հայտարարել է բանակցությունների նոր փուլի մասին` Պուտինի հետ հանդիպումից հետո

ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումից հետո համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ։

«Կարծում եմ՝ առաջընթաց է գրանցվել… Մարդիկ չէին հավատում, որ մենք կկարողանանք վերսկսել եռակողմ բանակցությունները։ Մենք վերսկսեցինք դրանք և համաձայնեցինք նոր հանդիպման», — CNN-ին ասել է Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո։

Հինգշաբթի առավոտյան ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Մոսկվա՝ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին մասնակցելուց հետո։

Leave a Comment