Թուրքիայում 11 մարդ է ձերբակալվել TikTok-ի միջոցով փողերի լվացման գործով

Թուրքիայում 11 մարդ է ձերբակալվել TikTok-ի միջոցով փողերի լվացման գործով

Թուրքիայի իրավապահները բացահայտել են TikTok-ի ուղիղ եթերների միջոցով փողերի լվացման դեպք։ «Նվերների տնտեսության» անվան տակ կազմակերպված հեռարձակումների ընթացքում, որոնցում սլայմներ են պատրաստել, պարել և երաժշտական երեկոներ անցկացրել, շրջանառվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր գումարներ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) տվյալներով՝ սխեմայի միջոցով անցել է ավելի քան 1,9 միլիարդ թուրքական լիրա։

Հետաքննության համաձայն՝ կասկածյալները հայտնի բլոգերներին թանկարժեք վիրտուալ նվերներ են ուղարկել, որոնք ներկայացվել են որպես նվիրատվություններ։ Բլոգերները դրանք կանխիկացրել են, TikTok-ի միջնորդավճարը պահելուց հետո գումարը վերադարձրել ուղարկողներին՝ կանխիկ կամ բանկային փոխանցումներով։ Ձերբակալման որոշում էր կայացվել 14 անձի նկատմամբ, որոնցից 11-ը ձերբակալվել են, երեքին շարունակում են որոնել։ Կասկածյալներին մեղադրում են ապօրինի խաղադրույքների կազմակերպման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment