Նրանք, ովքեր փորձում են պառակտում ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են անիմաստ գործով. Էրդողան

Նրանք, ովքեր փորձում են պառակտում ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են անիմաստ գործով. Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նշել է, որ բոլորի համար պարզ է, որ այս միասնությունը որոշակի շրջանակներում մտահոգություն է առաջացնում։

«Բավական է նայել պատմությանը՝ հասկանալու համար, թե ինչի են հասել Թուրքիան, Ադրբեջանը և մյուս թյուրքական պետությունները, երբ գործել են միասին։ Մենք տարբեր պետություններ ենք։ Միևնույն ժամանակ, մենք ունենք տարբեր ինստիտուցիոնալ կառուցվածքներ։ Բայց մենք ամուր կապված ենք միմյանց հետ եղբայրության կապերով։ Այս կապը ամենակարևոր գործոնն է, որը մեզ ջրի երեսին է պահում և ամրապնդում։ Մեր եղբայրությունը մեր ընդհանուր անցյալի, մեր ընդհանուր մշակութային ժառանգության և այն մեծ ժառանգության ամենահուսալի երաշխիքներից մեկն է, որը մենք կփոխանցենք ապագա սերունդներին»։

Էրդողանը նաև ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև համերաշխության, ընդհանուր ճակատագրի և եղբայրական հարաբերությունների առկայությունը։

«Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն առաջ շարժվել ուս ուսի տված՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում հաստատելու ուղղությամբ»։

Leave a Comment