«Իշխանությունների և ընդդիմության հերթական առճակատման հարցում մի ուշագրավ նրբություն կա». Թաթուլ Հակոբյան

«Իշխանությունների և ընդդիմության հերթական առճակատման հարցում մի ուշագրավ նրբություն կա». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր իշխանությունների և ընդդիմության հերթական առճակատման հարցում մի ուշագրավ նրբություն կա:
Իշխանությունները հետևողական են և վճռական, որ նոր Սահմանադրությունից հանվի Անկախության Հռչակագրին հղումը, որին կտրականապես դեմ է մեր ընդդիմությունը:
Եկեք մի պահ մի կողմ թողնենք, որ սա արևելյան հարևանի բացահայտ և արևմտյան հարևանի լռելյայն նախապայմանն է:
Եկեք մի պահ ընդունենք, որ 1990-ի ռոմանտիկ ժամանակներում ընդունվել է տեքստ, որը կարող էր չդրվել իրավական փաստաթղթում, թեև այդ տեքստն ընդունվել է 194 կողմ, 2 ձեռնպահ աննախադեպ քաղաքական համերաշխության պայմաններում,
Եկեք մի պահ մոռանանք, թե ինչ է ասել երկրի վարչապետը այդ փաստաթղթի մասին 2018-2020-ին և ինչ է ասում այսօր՝ հակապետական փաստաթուղթ…
Եկեք դեպքերին նայենք այն մայրաքաղաքներից, որտեղ որոշ հայեր երազել են թեյ խմել և կամ արյան ծով դարձնել:
Դու տեսնում ես, որ քո առաջ քաշած նախապայմանը ալեկոծում է ներքաղաքական դաշտը, մանավանդ, որ չես էլ ուզում քո պարտված և անձնատուր եղած հարևանի հետ հարաբերություններ հաստատել, այլ նպատակ ես դրել գնալ մինչև վերջ:
Դու ինչո՞ւ պետք է դրանից չօգտվես և նոր նախապայմաններ առաջ չքաշես:
Բավական է հայացք նետել և տեսնել, թե 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որ այն ժամանակ մեր ընդդիմությունը համարում էր կապիտուլյացիոն ակտ, իսկ այսօր՝ գրեթե սուրբ թուղթ, ինչպիսի կտորներ են պոկել մեզանից:
Այո՛, Սահմանադրության փոփոխությունը պետք է դառնա քննարկումների, ներքաղաքական լարվածության, միմյանց քննադատության պատճառ, սակայն այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, մեզ շրջափակման տակ պահող և մեր կոկորդից բռնած երկու պետությունների համար երանելի վիճակ է»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան

Leave a Comment