ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի խոսքով՝ Հայաստանի՝ ԵՄ կազմում տեղ գտնելու փորձերը պարադոքսալ իրավիճակ են ստեղծել․ ԵԱՏՄ-ին անդամակցությունից ստացվող տնտեսական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն միավորման անցնելու համար։
«Տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդի կարծիքը, և միայն դրանից հետո պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսելին, այլ ոչ թե հակառակը, ինչպես վերջերս հրապարակավ պնդում է Հայաստանի ղեկավարությունը»,- ասել է նա։
Նրա համոզմամբ՝ Հայաստանը նախ պետք է հանրաքվե անցկացնի և պարզի քաղաքացիների դիրքորոշումը ԵՄ-ին անդամակցելու հարցում, ապա միայն պաշտոնական հայտ ներկայացնի Բրյուսելին։ Պանկինը քննադատել է Հայաստանի իշխանությունների մոտեցումը՝ նշելով, որ նրանք հակառակ հերթականությամբ են գործում։
