ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Քեշմ կղզուն


Միջազգային

Իրանի Քեշմ կղզում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությանը:

Գործակալության թղթակցի տվյալներով՝ պայթյունները տեղի են ունեցել կղզու չորս տարբեր հատվածներում։

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ զորքերը հարվածներ հասցրեցին Իրանի Քեշմ կղզում:

Վերլուծական մի շարք կենտրոններ նշում են, որ այս հարվածները ևս ամերիկյան կողմի հարվածներն են, որոնք նպատակ ունեն ճնշում գործադրել Իրանի ուղղությամբ՝ Հորմուզի նեղուցում հաջողություններ գրանցելու համար:

Leave a Comment