Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 25-28-ը աշխատանքային այցով կմեկնի Բեռլին

Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 25-28-ը աշխատանքային այցով կմեկնի Բեռլին

Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը նոյեմբերի 25-28-ը աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին։

Պատվիրակությունը կգլխավորի բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Պատվիրակության կազմում կընդգրկվեն բարեկամական խմբի անդամներ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, պատգամավորներ Մարիամ Պողոսյանն ու Գեղամ Մանուկյանը, ինչպես նաև խմբի քարտուղար Ժաննա Հարությունյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment