Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

48 ժամվա ընթացքում 12 երկրի գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային վերջին զարգացումները և ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին 48 ժամվա ընթացքում Ամանի, Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Կիպրոսի, Թուրքիայի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Թունիսի, Իրաքի և Պակիստանի իմ 12 գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում մենք քննարկել ենք տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները և լարվածություն հրահրող ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները», – գրել է նա:

Արաղչիի խոսքով՝ խորհրդակցությունների ընթացքում նա ընդգծել է պետությունների ազգային ինքնիշխանությունը հարգելու, ագրեսիայի և սպառնալիքների դադարեցման, ապակառուցողական արտաքին միջամտությունից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների պատասխանատվությունը՝ անկայունության տարածումը կանխելու գործում։

Նախարարը նաև մատնանշել է Իրանի օրինական իրավունքը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը, և արտատարածաշրջանային տերությունների միջամտությունից զերծ տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը։

Leave a Comment