
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեպքից անմիջապես հետո կապ եմ հաստատել «Օրագիր» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի հետ, հայտնել եմ իմ աջակցությունն ու տեղում լինելու պատրաստակամությունը։
Գևորգ Էմին-Տերյանը փոխանցել է, որ դեռ անհրաժեշտության կարիք չկա։ Այս պահին բժշկական զննություն է անցնում։
Ավելի մանրամասն ինքը կանդրառնա հաջորդիվ։
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի։
Հ․Գ․ Բռնություն և ագրեսիա համատարած․․․»։
Աղբյուրը` Լիլիթ Գալստյան