3 հազար տարանտուլ՝ գուլպաների մեջ․ Պերուում մաքսանենգություն են կանխել

3 հազար տարանտուլ՝ գուլպաների մեջ․ Պերուում մաքսանենգություն են կանխել

Պերուում կանխվել է ավելի քան 3 հազար տարանտուլ սարդերի մաքսանենգ արտահանման փորձը։ Սարդերը թաքցված են եղել կեղտոտ գուլպաների մեջ՝ Լիմայի օդանավակայանից դուրս բերվող ուղեբեռում։ Գերմանիայի երկու և Լեհաստանի մեկ քաղաքացի փորձել են սարդերի մեծ խմբաքանակը տեղափոխել Գերմանիա։ Ուղեբեռի ստուգման ժամանակ նկատել են, որ ճամպրուկներից մեկում ինչ-որ բան շարժվում է։

Սարդերը զարգացման տարբեր փուլերում են եղել՝ ձվերից և ձագերից մինչև խոշոր հասուն առանձնյակներ։ Ինչպես նշվում է՝ Եվրոպայում մեկ տարանտուլը կարող է վաճառվել մոտ 500 եվրոյով։ Այսպիսով, ամբողջ խմբաքանակի արժեքը կարող էր կազմել շուրջ 1,5 միլիոն եվրո։

Սարդերին տեղափոխող օտարերկրացիները ձերբակալվել են։ Մաքսանենգության փորձի համար նրանց սպառնում է քրեական հետապնդում։ Գործակալությունը, հղում անելով Ինտերպոլի տվյալներին, հայտնում է, որ վայրի կենդանիների ապօրինի առևտուրը հանցագործներին աշխարհում տարեկան շուրջ 20 միլիարդ դոլարի եկամուտ է ապահովում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment