Զապորոժիեում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի

Զապորոժիեում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի

Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետի՝ Ռուսաստանի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի. հայտնել է մարզպետի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը։

Նրա խոսքով՝ հարվածը կարող է համարվել այս տարվա ընթացքում խաղաղ բնակչության շրջանում ամենաշատ զոհերի պատճառ դարձած հարձակումներից մեկը։

Սեմիկինը Telegram-ի իր ալիքում նշել է, որ Կոմիշուվախա գյուղում հարվածի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։

Ավելի վաղ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր 50 զոհի մասին՝ նշելով, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ չնայած բարդ պայմաններին և ռուսական հնարավոր նոր հարվածների մշտական վտանգին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment