NASA-ն կուսումնասիրի Լուսնի ստորգետնյա գաղտնիքները

NASA-ն կուսումնասիրի Լուսնի ստորգետնյա գաղտնիքները

NASA-ն նոր ծրագիր է սկսել՝ Լուսնի մակերևույթի տակ գտնվող հնարավոր հսկայական քարանձավը ուսումնասիրելու համար։ Գիտնականները ենթադրում են, որ Մարիուս բլրի խոռոչը կարող է կապված լինել հնագույն լավայի հոսքերից ձևավորված ստորգետնյա թունելի հետ։

Խոռոչը հայտնաբերվել է 2009 թվականին ճապոնական «Kaguya» լուսնային արբանյակի միջոցով։ Եթե ենթադրությունը հաստատվի, քարանձավը կարող է կարևոր տեղեկություններ տալ Լուսնի հրաբխային պատմության մասին։

Ավելին, նման բնական քարանձավները ապագայում կարող են օգտագործվել որպես տիեզերագնացների ապաստարաններ՝ պաշտպանելով նրանց ծայրահեղ ջերմաստիճաններից, ճառագայթումից և միկրոմետեորիտներից։

NASA-ի GIMLI ծրագիրը քարանձավը փնտրելու է ստորգետնյա ռադարների, սեյսմիկ տվիչների և գրավիմետրի միջոցով՝ պարզելու՝ կա՞ արդյոք թունել և որքան մեծ է այն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment