Ճնշում չի եղել, ՍԴ-ն պետք է մնա ապաքաղաքական. Վարդանյան

Ճնշում չի եղել, ՍԴ-ն պետք է մնա ապաքաղաքական. Վարդանյան

Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Վլադիմիր Վարդանյանը վստահեցրել է, որ ՍԴ նախագահի ընտրության ընթացքում որևէ դատավորի վրա ճնշում չի եղել․

«Ճնշումը թույլատրելի չէ, դատապարտելի է։ Մենք ներկայացրել ենք համապատասխան ծրագրեր, առաջադրվել համապատասխան պաշտոնի, և դատարանը գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացրել»,-ասել է Վլադիմիր Վարդանյանը և անդրադարձել կուսակցական լինելու փաստին. «Իմ աշխատանքային գրքույկը հասնաելի է՝ որտեղից եմ ես եկել։ Այո, եղել եմ պատգամավոր, նաև՝ կուսակցության անդամ, բայց դատավորի երդում տալուց հետո յուրաքանչյուրս պարտավորվում է առաջնորդվել տրված երդմամբ»,-նշել է նա։  

Նրա խոսքով՝ դատարանը պետք է մնա ապաքաղաքական սահմանադրի կամքին հետևող. «Սահմանադրական դատարանը պետք է շարունակի կատարի իր գործառույթներն այնպես, ինչպես կանխորոշել է սահմանադիրը և ինչպես սահմանված է սահմանադրությամբ»,-հավելել է նա։ 

Հիշեցնենք՝ Վլադիմիր Վարդանյանն այսօր ընտրվել է ՍԴ նախագահ, որից հետո մյուս թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment