Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմը լքելու հնարավորության մասին լուրերը

Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմը լքելու հնարավորության մասին լուրերը


 

1lurer. Մարկո Ռուբիոն հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մտադիր է լքել Դոնալդ Թրամփի վարչակազմը:


 


«Ես միշտ պլանավորել եմ աշխատել նախագահ Թրամփի վարչակազմում մինչև նրա ժամկետի ավարտը։ Անկեղծ ասած` չգիտեմ, թե որտեղից են այդ լուրերը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավաստիացնելով, որ սիրում է իր աշխատանքը:


 


Լրագրողի հարցին, թե արդյոք նա դիտարկում է 2028 թվականի նախագահի ընտրությունում առաջադրվելու հնարավորությունը, Ռուբիոն ձեռնպահ է մնացել պատասխանելուց:


 


Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ պետքարտուղարը դիտարկում է Թրամփի վարչակազմից հեռանալու հնարավորությունը՝ 2028 թվականի նախագահի ընտրությանը նախապատրաստվելու համար:


 


 



Կարդացել են
0 անգամ















Leave a Comment