Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից։
«Կշարունակեմ պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր։ Հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները, ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ»,- ՍԴ նախագահի ընտրությունից հետո լրագրողներին ասել է Շաթիրյանը։
Նրա խոսքով, այդ քայլը միանգամայն տրամաբանական է։
Ճնշումների մասին հարցին ի պատասխան նա նշել է, որ իրեն ճանաչողները կփաստեն՝ ինքը ճնշվող չէ. «Ավելի քան 6 տարի պաշտոնավարում եմ որպես ՍԴ դատավոր, իմ գործունեության մասով երբևէ ճնշում չի եղել, չկա և չի կարող լինել»։
Հիշեցնենք՝ Շաթիրյանը ևս առաջադրվել էր ՍԴ նախագահի պաշտոնում, սակայն երկրորդ փուլում ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։
