«Ես ընկել եմ բանկային խաբեբաների ծուղակը»․ Անահիտ Բախշյանը զգուշացնում է կեղծ նամակների մասին

Մանկավարժ և նախկին քաղաքական գործիչ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը ՝ Անահիտ Բախշյանն իր ֆեյբուքյան էջում գրում է․

«SOS ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՄ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ ջան, անցյալ տարի դեկտեմբերին ես ընկել եմ բանկային խաբեբաների ծուղակ, որը սկսվել է նմանատիպ մի նամակից, որին այն ժամանակ ես հավատացել եմ: Ահա այսօր ստացածս այն նամակը, որի նմանը ստացել եմ անցյալ դեկտեմբերին, իբրև թե այն գրել էր այդ ժամանակվա ԱԺ փոխնախագահ Արշակյանը: Այսօրվա նամակն էլ իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել.

Անահիտ Բախշյան, բարի օր:

Ներկայումս իրականացվում է խորհրդի աշխատանքների գործունեության ներքին ստուգում: Այդ ստուգման շրջանակներում պահանջվել է Ձեր բնութագիրը: Մոտ ժամանակներս Ձեզ հետ կապ կհաստատի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մայոր Արթուր Սարգսյանը: Նա Ձեզ մի շարք հարցեր կտա, ինչպես նաև մանրամասն կպարզաբանի իրականացվող ստուգման նպատակներն ու հանգամանքները:

Խնդրում ենք նկատի ունենալ,որ սույն տեղեկատվությունը խիստ գաղտնի է: Խնդրում ենք որևէ մեկին չհայտնել ստուգման ընթացքի և սույն հաղորդագրության բովանդակության մասին, այդ թվում՝ Ձեր գործընկերներին:

Շնորհակալություն համագործակցության և պրոֆեսիոնալիզմի համոր:

Հարգանքով՝Ժաննա Արամի Անդրեասյան

Իհարկե ես գրել եմ, որ իրենք խաբեբա են»։

Leave a Comment