Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Էդգար Շաթիրյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից

6 Նոյեմբերի, 2026

«Հաշվի առնելով այն, որ փաստեցին ձևավորված իրողությունները, անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ և կարծում եմ՝ այս քայլը միանգամայն տրամաբանական է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը՝ նշելով, որ շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։

Հիշեցնենք, որ այսօր տեղ է ունեցել ՍԴ նախագահի ընտրություն, որտեղ որպես թեկնածու առաջադրվել էին ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանը: ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը:

Leave a Comment