Նրա խոսքով՝ որակի վերաբերյալ ամենալավ կարծիքը տալիս է արտահանումը։
«Մենք ՀՀ-ից արտահանում էինք կենդանի ձուկ, և ձուկը գնում էր ՌԴ։ Ուրիշ ոչ մի շուկա չէր գնում։ Երբ այդ ձուկը հայտնվեց սահմանափակման տակ, մեր տնտեսվարողները նոր շուկա գտան։ Ի՞նչ են անում։ ԵՄ և Էմիրություններ է արտահանվում մեր ձուկը։ Այդ ձուկը մշակվում է, սառեցվում է և մշակված եղանակով գնում է ԵՄ և ԱՄԷ»,- տեղեկացրել է նախարարը։
Պապոյանի խոսքով՝ չկա չարիք առանց բարիքի։
«Մենք գիտեինք՝ մեր ձուկը վատն է ու մենակ Ռուսաստանում կարող է վաճառվել, բայց պարզվում է՝ շատ էլ լավն է, Էմիրություններում էլ կարող է վաճառվել, Եվրոպական Միությունում էլ։ Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները (խոսքը ՌԴ սահմանափակումների մասին է – խմբ․), ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով»,- հայտարարել է Պապոյանը։
Նրա խոսքով՝ մտածում են՝ հիմա աշխարհը փուլ է գալու գլխներին, սակայն դա տեղի չի ունենալու մի պարզ պատճառով, որովհետև ՀՀ տնտեսությունն ունի բավարար դիմացկունություն, և այդ դիմացկունությունը տեսել են։
«Գյուղատնտեսությունն անկում է ապրել 4,8 տոկոսով այն պարագայում, երբ մեր գյուղատնտեսական արտադրանքի բացարձակ մեծամասնությունը մի երկիր է գնացել, որտեղ բոլոր փականները փակած են։ Այդ փակողների տրամաբանությամբ մեր գյուղատնտեսությունը պետք է ոչ թե 4,8 տոկոս նվազեր, այլ 48։ Բայց 4,8 տոկոս է նվազել, որովհետև Կառավարությունը ժամանակին թիրախային աջակցություններ է տվել և շարունակում է տալ, և ժամանակին անհրաժեշտ պատրաստության ենք բերել մեր տնտեսությունը»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։
Կարդացել են
0 անգամ