
ԱՄՆ-ն դիտարկում է նոյեմբերի 9-ին Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է Fox News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այս հարցով խորհրդակցություններ են անցկացվել Սպիտակ տանը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։ Հեռուստաալիքի աղբյուրների հաղորդմամբ՝ դիտարկվում է նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունները վերսկսելու տարբերակը, քանի որ այդ օրը նորալուսին կլինի, ինչը «բարենպաստ պայման» կստեղծի գործողության իրականացման համար։